InvestArmenia

Contact the business

InvestArmenia Խորհրդվական ընկերություն

Մեր միջոցով Դուք կարող եք.
Գնել կամ օտարել գործող բիզնեսներ
Ներգրավել նոր գործընկերներ
Իրականացնել ներդրումային ծրագրեր
Դառնալ միջազգային բրենդների ներկայացուցիչը Հայաստանում (ֆրանչայզ)
Ստեղծել նոր գործարար կապեր արտերկրում

19/09/2026

Հայկական մշակույթն ու բիզնեսը՝ Մոնակոյում․ Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ

Սենտեմբերի 3-ին և 4-ին Մոնակոյում անցան «Հայաստանի օրերը» ։ Սեպտեմբերի 3-ին կայացավ 2 միջոցառում ՝ Hôtel Métropole Monte-Carlo-ում անցավ հայկական ոսկերչական արվեստին նվիրված միջոցառում, ուր շնորհանդեսով ներկայացվեց հայկական DAMIRAH ոսկերչական բրենդը և «Armenian Goldsmith» եռահատոր գիրքը՝ նվիրված հայկական ոսկերչության բազմադարյա պատմությանը , որից մեկ օրինակ Վրույր Փենեսյանի կողմից փոխանցվեց Մոնակոյի իշխան Ալբեր II-ին։ Միջոցառման հատուկ հյուրն էր աշխարհահռչակ սոպերմոդել Վիկտորիա Սիլվշտեդը :
Երեկոն ուղեկցվեց հայկական դուդուկի և դաշնամուրի կենդանի կատարումներով։ Հյուրերին առանձնահատուկ դուր եկան հայկական խմիչքները՝ հանձինս OHANYAN կոնյակի,որը արդեն վաճառվում է Մոնակոյում , Altera wines գինիների որը ներկայացրեց իր ստեղծման և համաշխարհային հաջողությունների մասին , Abrikon բրենդիի , որի բույրը և համը տպավորեց սոմելիեներին և ARARAT ջրերը ,որոնք տպավորել էին իրենց յուրահատուկ շշերով և համով ։
Khakhamyan Heritage կառուցապատող ընկերությունը միջոցառմանը ներկայացրեց Amanoo բնակելի թաղամասը՝ որպես բնության, ճարտարապետության և մտածված կենսակերպի ներդաշնակությամբ ձևավորվող համայնք։ Amanoo-ի ներկայությունը հնարավորություն էր միջազգային հարթակում ներկայացնելու Հայաստանում ձևավորվող նոր բնակելի մշակույթն ու մնայուն արժեքների գաղափարը։
Ցուցահանդեսի ֆինանսաբանկային գործընկեր IDBank-ը տեղում հյուրերին ներկայացրեց նորարար և ժամանակակից գործիքակազմ, ինչպես նաև արտերկրում բնակվող մեր հայրենակիցների համար Պրեմիում բանկային ծառայությունների և գործարքներ իրականացնելու հնարավորությունները ։

Նույն օրը Մոնակոյի Մայր տաճարում տեղի ունեցավ բարեգործական համերգ՝ միջազգային ճանաչում ունեցող հայ երաժիշտների մասնակցությամբ։ Բեմում հանդես եկան Ֆրանկֆուրտի օպերայի սոպրանո Անի Յորենց Սարգսյանը, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանը Վիեննայից և դուդուկահար Լևոն Չատիկյանը Լիոնից ։
Միջոցառմանը անդրադարձել է նաև Մոնակոյի պետական Monaco Info հեռուստաալիքը ։

Սեպտեմբերի 4-ին «Հայաստանի օրերի» ուշադրության կենտրոնում Հայաստանի տնտեսական և ներդրումային ներուժն էր։ Ընտրված հյուրերի համար կազմակերպված փակ երեկոյի ընթացքում Freedom Broker Armenia-ի կողմից ներկայացվեցին Հայաստանում ներդրումներ կատարելու, բիզնես կապեր ստեղծելու և երկիրը որպես ապրելու ու ներդրում կատարելու ուղղություն դիտարկելու հնարավորությունները։

Նախաձեռնության հեղինակը և կազմակերպիչը «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության» նախագահության անդամ Վրույր Փենեսյանն է, որի նախաձեռնությամբ Մոնակոյում նմանատիպ միջոցառումներ անցկացվում են 2018 թվականից և կրում են «Armenian Collection Monte-Carlo» անվանումը ։

11/09/2026

Մոնակոյում անցան «Հայաստանի օրերը»՝ հայկական մշակույթից ու ոսկերչությունից մինչև ներդրումային հնարավորություններ (Լուսանկարներ)

▶️ https://lurer.com/article/751868/am

04/02/2026

Euromedia24.com | 2026 թվականի մայիսի 23–24-ին Մոսկվայի ամենաշքեղ RITZ Carlton հյուրանոցում կկայանա հայկական նորակառույցների երկրորդ ցուցահանդես-համաժողովը։ Միջոցառման շրջանակո....

29/12/2025

Մոսկվայում կկայանա հայկական նորակառույցների երկրորդ ցուցահանդես-համաժողովը

2026 թվականի մայիսի 23–24-ին Մոսկվայի ամենաշքեղ հյուրանոցում կկայանա հայկական նորակառույցների երկրորդ ցուցահանդես-համաժողովը։ Միջոցառման շրջանակում կներկայացվեն Հայաստանի լավագույն նորակառույց նախագծերը, որոնք հանդես կգան նոր հետաքրքիր առաջարկներով։ Ցուցահանդես-համաժողովը նպատակ ունի մի հարթակում ներկայացնել հայկական անշարժ գույքի լավագույն առաջարկները և բարձրացնել հայկական անշարժ գույքի միջազգային ճանաչելիությունը ։

Գալիք միջոցառման կազմակերպման ընթացքում մանրամասն հաշվարկված են նոր բազմաթիվ կազմակերպչական ու գործնական հարցեր՝ այն առավել արդյունավետ և նպատակային դարձնելու համար։ Այդ պատճառով 2026 թվականի ցուցահանդես-համաժողովը մի շարք առումներով կտարբերվի նախորդից․ թե՛ անցկացման վայրը, թե՛ գովազդային արշավը, և թե՛ կազմակերպչական մոտեցումները կլինեն նոր ձևաչափով։

Ցուցահանդեսի շրջանակում կկազմակերպվի նաև Invest Armenian 2026 տնտեսական համաժողովը, որտեղ կներկայացվեն ներդրումային առաջարկներ ոչ միայն անշարժ գույքի ոլորտից, այլև այլ ոլորտներից, որոնք կարող են հետաքրքիր լինել օտարերկրյա ներդրողների համար։

Բացի այդ, կկայանա նաև «Welcome to Armenia» զբոսաշրջային համաժողովը, որի ընթացքում կներկայացվի Հայաստանի զբոսաշրջային ամբողջ ներուժը։ Նույն օրերին և նույն շենքում նախատեսվում են նաև այլ միջոցառումներ, որոնք կխթանեն մասնակիցների հետաքրքրությունը և կմեծացնեն այցելուների հոսքը դեպի միջոցառումը։
Միջոցառման շրջանակում կազմակերպվող համաժողովները նպատակ ունեն ցույց տալու, որ Հայաստանը ներդրումային լայն հնարավորություններ ունի ոչ միայն անշարժ գույքի ոլորտում։ Դրանք կոչված են օգնելու հայերին ավելի լավ ճանաչել Հայաստանի տնտեսական և ներդրումային դաշտը, բացահայտել տարբեր ոլորտներում առկա հնարավորությունները և վերադառնալ՝ իրենց բիզնեսը զարգացնելու հենց հայրենիքում։

Միջոցառման նախաձեռնող՝ BPA (Business Partners of Armenia) ընկերության նախագահ Վրույր Փենեսյանի խոսքով այս նախաձեռնությունը ևս մեկ ուղերձ է արտերկրի հայերին , որ ժամանակն է Հայաստան գալ ոչ միայն տուն ձեռք բերելու համար, այլ նաև վերադառնալ գաղափարներով, նախաձեռնություններով և ձեռնարկատիրական գործունեությամբ՝ զարգացնելու սեփական հայրենիքը և կառուցելու նրա տնտեսական ապագան:

25/12/2025

Մոսկվայի Four Seasons հյուրանոցում կկայանա հայկական նորակառույցների երկրորդ ցուցահանդես-համաժողովը
➡️ https://lurer.com/article/703239/am

18/11/2025

Համաժողովը կլինի եզակի հարթակ, որտեղ կհանդիպեն հայաստանյան և արտասահմանյան խոշոր բիզնես ներկայացուցիչներ, ներդրումային ֆոնդեր...

15/11/2025

Դեկտեմբերի 11-ին՝ Դվին հյուրանոցի «Դվին Մյուզիք Հոլ»-ում, կանցկացվի Հայաստանի այս տարվա ամենասպասված և մասշտաբային բիզնես-համաժո

14/11/2025

«Invest Armenia 2025» — Նոր հորիզոններ Հայաստանի ներդրումային ապագայի համար

Դեկտեմբերի 11-ին, Դվին հյուրանոցի «Դվին Մյուզիք Հոլ»-ում, կանցկացվի Հայաստանի այս տարվա ամենասպասված և մասշտաբային բիզնես-համաժողովը՝ «Invest Armenia 2025»-ը։
Միջոցառման համակազմակերպիչներն են Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միությունը և «Business Partners of Armenia» կառույցը՝ միավորելով երկրի խոշորագույն հարկատուներին և տնտեսության առանցքային ուղղությունները ներկայացնող ընկերություններին։
ՀԱԳՄ անդամ և «Business Partners of Armenia» կառույցի ղեկավար Վրույր Փենեսյանի խոսքով «Invest Armenia 2025»-ը կոչված է ամփոփելու 2025 թվականի ներդրումային միջավայրը, գնահատելու Հայաստանի տնտեսական զարգացումների հիմնական միտումները և բացահայտելու նոր ներդրումային ուղղություններն ու հնարավորությունները, որոնք կարող են ձևավորել երկրի տնտեսական ապագան առաջիկա տարիներին։

Համաժողովը կլինի եզակի հարթակ, որտեղ կհանդիպեն հայաստանյան և արտասահմանյան խոշոր բիզնես ներկայացուցիչներ, ներդրումային ֆոնդեր, պետական կառույցների ղեկավարներ և միջազգային փորձագետներ։
Այստեղ քննարկվելու են կարևոր թեմաներ՝
• Հայաստանի տնտեսության ներդրումային գրավչությունը և զարգացման ռազմավարական ուղղությունները,
• Նորարարական տեխնոլոգիաների, արդյունաբերության, գյուղատնտեսության, զբոսաշրջության և էներգետիկայի ոլորտների ներդրումային պոտենցիալը,
• Տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորությունները և կապերը գլոբալ շուկաների հետ։

Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միությունը, որի կազմում ընդգրկված են երկրի ամենախոշոր հարկատուները և առաջատար ընկերությունները, կանգնած է այս նախաձեռնության հիմքում՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացը և ձևավորել ներդրումային նոր կերպար միջազգային հարթակներում։

«Invest Armenia 2025» համաժողովը ոչ միայն քննարկումների և վերլուծությունների միջոցառում է, այլև հնարավորությունների հարթակ, որտեղ ներդրողներն ու գործարարները կարող են ձևավորել նոր գործընկերություններ, կնքել գործարքներ և բացահայտել Հայաստանի տնտեսության նոր էներգիան։
Այս տարի համաժողովը կունենա առանձնահատուկ նորարարական ձևաչափ՝
առաջին անգամ Հայաստանում մեկ հարթակում կներկայացվեն նաև վաճառքի հանված գործող բիզնեսներ, ներդրումային ծրագրեր և անշարժ գույքի նախագծեր, որոնք հասանելի կլինեն թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան ներդրողների համար։
Սա բացառիկ հնարավորություն է ներդրողներին անձամբ ծանոթանալու իրական, շահութաբեր նախագծերի հետ, ուսումնասիրելու դրանց ներուժը և անմիջապես քննարկելու համագործակցության պայմանները։

Դեկտեմբերի 11-ին Դվին հյուրանոցի «Դվին Մյուզիք Հոլ»-ը կդառնա տարածաշրջանի տնտեսական կենտրոնը՝ մի վայր, որտեղ ծնվում են ապագայի ներդրումային որոշումները։

Ներդրումային ծրագրեր միջոցառմանը ներկայացնելու համար դիմել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միություն ։

12/08/2025

Սույն կայքում տեղ գտած լրատվական հրապարակումների հեղինակային իրավունքը պատկանում է բացառապես NEWS.am լրատվական-վերլուծական գործակալությանը։ Սույն կայքի բոլոր լրատ....

Address

Armenia Marriott Hotel, 2րդ հարկ
Yerevan

Opening Hours

Tuesday 10:00 - 19:00
Wednesday 10:00 - 19:00
Thursday 10:00 - 19:00
Saturday 10:00 - 19:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when InvestArmenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to InvestArmenia:

Shortcuts

Share

Nearby realtors & realty services